երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սփյուռքի հանձնակատարը ՌԴ-ում հանդիպել է «Բարեփոխում և բիզնես» ասոցիացիայի անդամների հետ

Սփյուռքի հանձնակատարը ՌԴ-ում հանդիպել է «Բարեփոխում և բիզնես» ասոցիացիայի անդամների հետ

Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Բարեփոխում և բիզնես» ասոցիացիայի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են պետություն-բիզնես-սփյուռք շղթային առնչվող հարցեր:

Գործարար համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են Ռուսաստանում իրենց գործունեությունը, ասոցիացիայի նպատակներն ու առաքելությունը: Գլխավոր հանձնակատարն իր կողմից ներկայացրել է գրասենյակի 2021-ի ծրագրերը:

Զրույցի հիմնական թեման էր Հայաստանի համագործակցությունը սփյուռքի, մասնավորապես՝ գործարար կազմակերպությունների հետ, առկա խնդիրներն ու բացերը:

Զարեհ Սինանյանը կարևորել է ասոցիացիայի գործունեությունը, ինչպես նաև հետագա սերտ համագործակցության հույս է հայտնել:

  • Կիսվել: