երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Սպիտակում սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է կաթնամթերքի արտադրությունը (լուսանկարներ)

Սպիտակում սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է կաթնամթերքի արտադրությունը (լուսանկարներ)

Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) անցկացվել է ստուգում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից:

 

Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի այնպիսի խախտումներ, որոնք անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում:

Այսպես.

 

- արտադրամասի պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից,

- առաստաղը ապահով չի եղել, չի կանխարգելել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

- սարքավորումները, պարագաները, բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում,

- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից,

- արտադրական շինությունում պահվում է սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, իրեր,

- արտադրամասը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Возможно, это изображение еда


Нет описания фото.

Возможно, это изображение доска для серфинга и скейтборд
Возможно, это изображение водонагреватель

  • Կիսվել: