երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին ծառն ընկել է երկու ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան

Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին ծառն ընկել է երկու ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան

Դեկտեմբերի 24-ին, ժամը 13։25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին ծառն ընկել է երկու ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. ճանապարհը միակողմանի փակ է:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Տարածքում ավտոմեքենա չի հայտնաբերվել:
 
Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
 
 

  • Կիսվել: