ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Սպայկա» ընկերության ջերմոցներում տղամարդու դի է հայտնաբերվել` գլխին վնասվածքով. Shamshyan.com

«Սպայկա» ընկերության ջերմոցներում տղամարդու դի է հայտնաբերվել` գլխին վնասվածքով. Shamshyan.com

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քննիչ Մխիթարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 30-ին, շտապօգնության 6-րդ ենթակայանից ստացված ահազանգի փաստով:

Ժամը 03:00-ի սահմաններում նշված ենթակայանի շտապօգնության թիվ 61 խումբը ահազանգել է Շենգավիթի ոստիկանություն և հայտնել, որ կանչով մեկնել է Արտաշատի խճուղի 50/2 հասցե՝ «Սպայկա» ընկերության ջերմոցներ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Դեպքի վայր ժամանած քննչական խումբը պարզել է, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ, 47-ամյա Վիգեն Ղ.-ն է, ով աշխատում էր «Սպայկա» ընկերությունում: Դատաբժշկի նախնական հայտարարության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի գլխին առկա է վնասվածք: Մանրամասները` սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: