երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
 Սպասվում են տեղումներ

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում ապրիլի 4-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 7-ին շրջանների զգալի մասում, 8-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Ապրիլի 5-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, 7-8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 10-12 աստիճանով։

«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, ապրիլի 4-ի ցերեկը, 6-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-17 մ/վրկ արագությամբ։ Ապրիլի 5-ին և 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +3+5, վաղը ցերեկը՝ +17+19։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +8+13,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +8+13,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +14+16,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +8+13,

Լոռիում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +14+16,

Տավուշում գիշերը 0+4, ցերեկը՝ +15+20,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +8+13,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +17+19,

Արարատում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +18+20,  

Արմավիրում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +18+20,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +8+13,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +18+20,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +18+22, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +14+18,

Արցախում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +15+19 (հովիտներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +20+23):

 

  • Կիսվել: