ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Մայրաքաղաքում հունիսի 14-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:
 
Հունիսի 17-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Մարզերում հունիսի 14-16-ը շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, 17-ին, 18-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
 
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

  • Կիսվել: