Սպասվում է բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17:00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
՛՛Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ՛՛,-նշել է նա։


