կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում հունիսի 14-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 15-ին, 16-ին գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից"

 

​Մարզերում հունիսի 14-ին և 18-ին կեսօրից հետո, 15-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 18-ի գիշերը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2, 15-16-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։

  • Կիսվել: