երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սոցնախարարը տուն է առաջարկել, բանալիներ են տվել, մարդիկ գնացել, չեն գտել այդ հասցեները, չհասկացանք դա ինչ խաղ էր. ՊՆ նախկին շենքից տեղահանված քաղաքացի

Սոցնախարարը տուն է առաջարկել, բանալիներ են տվել, մարդիկ գնացել, չեն գտել այդ հասցեները, չհասկացանք դա ինչ խաղ էր. ՊՆ նախկին շենքից տեղահանված քաղաքացի

Ոստիկանը մտել է տուն, տան հարսն ասել է՝ դուրս արի, հագնվեմ, պատասխանել է՝ իմ ներկայությամբ հագնվի: Այս մասին նշեցին ՊՆ նախկին շենքից տեղահանված քաղաքացիները:

Քաղաքացիները նշեցին՝ ոստիկանները շատ անբարո ձևով են վարվել կանանց հետ:

Շենքի բնակիչներից մեկը, որը նաև աշխարհազորային է, նշեց՝ փետրվարի 27-ին պետք է գնա դիրքեր, ինչպես գնա, երբ իր երեխան դրսում է.

 «Եթե չունեմ տուն, ուրեմն չունեմ դիրք, չունեմ սահման: Ես 4 երեխա ունեմ, 26 օր դիրք եմ պահել, 14 հազար դրամ եմ ստացել, չեկը նկարել, ուղարկել եմ հրամանատարիս»:

Դիտարկմանը՝ ինչու է վարձավճարն այդքան քիչ, պատասխանում է՝ «ինչ իմանամ»:

«Երեք պատերազմ եմ անցել, հիմա տուն չունեմ, էլ ինչ սահման գնամ, ինչի համար գնամ»,- ասաց նա:

«Էն թվերին, որ էս շենքը մնացել էր անտերության մատնված, տիրություն չէին անում, էսքան ժողովուրդ մտավ, տուն սարքեց, որոշեցին վերցնեն: Ինչ են ուզում մեզնից, չկա իրենց մեջ մի տղամարդ, որ գա մեր հետ խոսի: Ոստիկաններին են ուղարկում, ոստիկաններն ինչ հարց կարող է լուծել»,- ասաց տեղահանված մեկ այլ քաղաքացի։

Հարցին՝ այլ գերատեսչությունից մարդիկ չեն եկել, կինը պատասխանեց. «Եկել է սոցնախարարը, տուն առաջարկեց, ոմանց բանալի տվեցին, գնացին, չգտան էդ հասցեները, մենք չհասկացանք դա ինչ խաղ էր: Նրանց պետք է, որ ազատենք այս տարածքը, բայց չենք անելու»,- նշեց քաղաքացին:

  • Կիսվել: