կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Լարված իրավիճակ ՊՆ նախկին շենքի մոտ․ մարդիկ դրսում են գիշերել  (Ուղիղ)

Լարված իրավիճակ ՊՆ նախկին շենքի մոտ․ մարդիկ դրսում են գիշերել (Ուղիղ)

«Գիշերը պագրիշկա ենք վառել, որ չսառեն մեռնեն բարուրի երեխաները»: Այս մասին ասաց ՊՆ նախկին վարչական համալիրից տեղահանված և դրսում գիշերած անձանցից մեկը:

Քաղաքացին նշեց՝ մինչև վերջ մնալու են այդտեղ, և հարցին՝ վերջը որն է, պատասխանեց՝ մինչև մեռնենք իրենց ձեռքով:

Հանրակացարան են առաջարկում մի քանի օրով, որտեղից ազատամարտիկներին են հանում, թափում դուրս»,- ասաց նա և դիտարկմանը, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ասել են, որ առանձին իրենց համար հանրակացարան կհատկացնեն, պատասխանեց. «Հայաստանում տենց հանրակացարան գոյություն չունի»:

«Ես Արցախի բնակիչ եմ, 40 հազար գումար էին հատկացնում ամսական, դա կտրեցին, որովհետև ստեղ եմ բնակվում: Մի հատ 10 մլն-անոց սերտիֆիկատ են տվել, որ բանկ մտնում ենք, ասում են էդպիսի բան չկա: Բանկն իր տոկոսը պահում է, կանխավճար է ուզում, տակը մնում են կոպեկներ, ես դրանով հավաբուն չեմ կարողանա առնել: Սա նվիրում եմ Փաշինյանին: Ինքն առանց պատերազմի գենոցիդ է անում, թուրքի պլանն է կատարում»,- ասաց քաղաքացին:

  • Կիսվել: