ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՊՆ նախկին շենքի բնակիչների հարցին շուտով լուծում կտրվի. սոցապ փոխնախարար

ՊՆ նախկին շենքի բնակիչների հարցին շուտով լուծում կտրվի. սոցապ փոխնախարար

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնելու է որոշակի միջամտություններ, լուծումը մոտ ժամանակներս կլինի: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը՝ անդրադառնալով ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած քաղաքացիներին, որոնց դուրս են հանել շենքից եւ արդեն 5-6 օր նրանք գիշերում են շենքի մոտ տեղադրված վրանում:

«Իմ ոլորտը չէ, խորամուխ չեմ եղել, բայց գիտեմ, որ լուծումներ կան»,-ասաց փոխնախարարը:

Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

 

  • Կիսվել: