կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ոստիկանները ՀՀ ՊՆ նախկին շենքից հանում են բնակիչների գույքը

Ոստիկանները ՀՀ ՊՆ նախկին շենքից հանում են բնակիչների գույքը

Ոստիկաններն այս պահին ՊՆ նախկին շենքից դուրս են բերում մոտ տասն օր առաջ վտարված քաղաքացիների գույքը, այդ թվում՝ նաև պատուհանները։ 

«Մեզ տասն օր ժամանակ էին տվել իրերը տեղափոխելու համար, բայց մենք դրանք տանելու տեղ չունենք։ Ոստիկաններն այժմ կոպիտ ձեւով դուրս են բերում մեր գույքը, մենք էլ չենք կարողանում մոտենալ։ Մեզ ասել են, որ տանելու են ՊԵԿ-ից ինչ-որ կառույցի մոտ, որ մենք գնանք, վերցնենք, բայց մենք ինչպե՞ս ենք գնալու։ Համաձայն ենք՝ թող իջեցնեն, մենք վրաններում կտեղավորենք, բայց հիմա անորոշ վիճակում ենք»,- հայտնեց բնակիչներից մեկը։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 16–ին վաղ առավոտից ՀՀ ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ սկսեցին ՀՀ ՊՆ նախկին շենքից հեռացնել այնտեղ բնակություն հաստատած բնակիչներին։
ՀՀ կառավարությունը 2022 թվականի մայիսին ՊՆ–ի նախկին շենքը փոխանցել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռին։ 2022 թվականի սեպտեմբերից քիչ–քիչ շենքում ընտանիքներ են հայտնվել (հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ)։
Ըստ բնակիչների՝ այստեղ ապրում է 150-ից 200 ընտանիք։ Այս ամբողջ ընթացքում նրանք չեն վճարել բնակարանի ու էլեկտրաէներգիայի վարձերը (շենքում ջուր և գազ չկա)։

  • Կիսվել: