երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Երևանի քաղաքապետարանը սկսել է տարհանել առևտրի չգրանցված շարժական կետերը (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը սկսել է տարհանել առևտրի չգրանցված շարժական կետերը (տեսանյութ)

Սկսել ենք տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը վերջապես ունենք ու սկսել ենք կիրառել:

Ամենակարեւորը՝ սա անում ենք ոչ թե ոլորտին վնաս տալու, այլ ավելի քաղաքակիրթ ձեւով շրջիկ առեւտուրը կանոնակարգելու համար: Տնտեսվարողների համար հարմարավետ էլեկտրոնային հարթակ ենք ստեղծել, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը:

Ի վերջո՝ մեր քաղաքի կոկիկ կերպարը վերադարձնելու խնդիր ունենք, ու շարունակելու ենք բոլոր խոստացած ծրագրերը ի կատար ածել այնպես, ինչպես այս մեկը՝ նպատակին հասնելու համար»:

  • Կիսվել: