չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Փաշինյանը չի բացառել Հայաստանում վճարովի ճանապարհների ցանցի ներդրումը

Փաշինյանը չի բացառել Հայաստանում վճարովի ճանապարհների ցանցի ներդրումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել երկրում վճարովի ճանապարհների համակարգի ներդրումը: Նրա խոսքով՝ նման սցենարի քննարկումը հնարավոր կլինի՝ հաշվի առնելով կառուցվող «Հյուսիս-հարավ» մայրուղու այլընտրանքների առկայությունը։ Մասնավորապես, Սյունիքում ստեղծվում է այլընտրանքային ճանապարհների լայն ցանց։
 
«Ես ենթադրում եմ, որ շատ մեծ միջազգային հոսքեր կընթանան «Հյուսիս-հարավով», և կարող է լինել օբյեկտիվ անհրաժեշտություն, որպեսզի տեղական հոսքը հնարավորինս դուրս բերվի այնտեղից, որ մենք կարողանանք ընդունել միջազգային հոսքը»,- նշել է վարչապետը:
Փաշինյանը հայտարարել է նաև, որ բեռնափոխադրումների հոսքերը կտրուկ կավելանան «Խաղաղության խաչմերուկի» գործարկումից հետո: Նրա կարծիքով՝ երբ անվտանգության, խաղաղության հարցը լուծվի, տասնյակ անգամներ ավելանալու է զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիք։
Վարչապետը կարծում է, որ վճարովի ճանապարհների առկայությունը թույլ կտա ստեղծել մշտական եկամուտ, որը կօգտագործվի ճանապարհը չափանիշներին համապատասխան պահելու համար։
 
«Ճանապարհների ակտիվ ցանցի առկայությունը, եթե ժողովուրդը շատ դեմ չլինի, և պարզվի, որ նման հնարավորություն կա, Հայաստանում ներդնենք վճարովի ճանապարհների համակարգ»,- ասաց Փաշինյանը Սյունիքում ճանապարհաշինությանը ծանոթանալու ժամանակ:
Հավելեց՝ չի ասում, թե դա կարվի. հանրային քննարկում պետք է արվի։
 

  • Կիսվել: