երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Նիդերլանդները և Ադրբեջանը համաձայնության են եկել համագործակցության ճանապարհային քարտեզի շուրջ

Նիդերլանդները և Ադրբեջանը համաձայնության են եկել համագործակցության ճանապարհային քարտեզի շուրջ

Նիդեռլանդները և Ադրբեջանը համաձայնության են եկել 2026-2028 թվականների համագործակցության ճանապարհային քարտեզի շուրջ, որն ուղղված է երկկողմ համագործակցության ընդլայնմանը, հայտարարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը։

«Մենք բովանդակալից քննարկումներ ունեցանք բազմաթիվ հարցերի շուրջ։ Ադրբեջանը Նիդերլանդների համար կարևոր գործընկեր է այս տարածաշրջանում (Հարավային Կովկասում), և, հետևաբար, մենք հանձնառու ենք մեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանը։ Կողմերն այսօր համաձայնության եկան 2026-2028 թվականների ճանապարհային քարտեզի շուրջ, որը ամրապնդում է քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու նրանց մտադրությունները», – ասել է Բերենդսենը Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ այս «ճանապարհային քարտեզը» ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման գործում։

  • Կիսվել: