չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Բայդենի վարչակազմը ձգտում է ամրապնդել կապերը Հայաստանի հետ․ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ

Բայդենի վարչակազմը ձգտում է ամրապնդել կապերը Հայաստանի հետ․ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ

Այստեղ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերմայի ներկայությունը փաստում է, որ Բայդենի վարչակազմը ձգտում է ամրապնդել կապերը ՀՀ-ի հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ԱՄՆ պետքարտուղարության Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանը:

«Առաջին անգամ է, որ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալն է նման պատվիրակություն ղեկավարում եւ մենք հիմա պատմություն ենք կերտում: Ես ինքս հավատում եմ տեղական առաջնորդների դերին: Դուք խնդիրներ լուծողներ եք, Դուք ամենամոտն եք գտնվում  մարդկանց, դուք տնտեսակն աճ եք ապահովում:

Դուք նաեւ քաղաքացիների իրավունքների ուղղությամբ անելիքներ ունեք: Տեղական իշխանություններն ապահովում են հավաքների ազատությունը, լրագրողների անվտանգությունը, փոքրամասնությունների իրավունքները ոտնձգություններից, իրականացնում են ընտրությունների դիտարկումներ, ոգեշնչում են, որ լինի վստահություն կառավարության նկատմամբ: Դուք կարեւոր հենասյուն եք ժողովրդավարական համակարգի: Ես հմատում եմ տեղական առաջնորդներին»,-ասաց Հաչիգյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: