չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ընդդիմադիր պատգամավորները մանդատները վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ կլինի, հավատացե՛ք մարդիկ կառչած չեն մանդատներից. Բագրատ Սրբազան

Ընդդիմադիր պատգամավորները մանդատները վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ կլինի, հավատացե՛ք մարդիկ կառչած չեն մանդատներից. Բագրատ Սրբազան

Ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելու քննարկումները շատ են եղել, հավատացե՛ք մարդիկ կառչած չեն մանդատներից․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին՝ չե՞ք գտնում, որ ընդդիմությունը խորհրդարանում հարց չի կարող լուծել, իմպիչմենտի գործընթաց չի հաջողվում սկսել, ժամանակը չէ՞ մանդատները վայր դնեն, գուցե քաղաքական ճգնաժամ առաջանա։

«Վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ կլինի։ Մանդատները խորքում որևէ նշանակություն չունեն։ Իրենք էլ են ասել, որ մանդատներ վայր դնելու հարցը օրակարգում միշտ էլ կա, կախում ունի թե դրա արդյունավետությունը ո՞րն է լինելու, ի՞նչ ժամանակ, ինչպե՞ս։ Անիմաստ կերպով մանդատ վայր դնելն ինչի՞ է ծառայելու, բայց օրակարգում կա դա, իրենք էլ են հասկանում, թե ինչ վիճակում են գտնվում»,- ասաց Սրբազանը։

 

 

  • Կիսվել: