չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Քյարամյանը, եթե արդար մարդ է իր քննչական կոմիտեով, ուրեմն նաև դրա հետաքննությունը պետք է անի․ Բագրատ Սրբազան

Քյարամյանը, եթե արդար մարդ է իր քննչական կոմիտեով, ուրեմն նաև դրա հետաքննությունը պետք է անի․ Բագրատ Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն անդրադառնալով ՔԿ կողմից կաշառք բաժանելու մեղադրանքներին՝ ասաց, որ Արգիշտի Քյարամյանն ու իր կառույցը, դժբախտաբար, մաս են կազմում այս հանցագործ իշխանության ամբողջ գործունեությանը։

«Ընդհանրապես իրավական համակարգն այսօր ծառայում է մեկ մարդու, եթե այդքան արդար են իրենք ոստիկանական բռնությունների հանդեպ ինչո՞ւ որևէ ծպտուն չեն հանում, թե՞ ոստիկանության կանոնագրքում այդպես է գրված։

Գրվա՞ծ է, որ մարդկանց հայր, մայր, ընտանիք ինչ ասես կարող են հայհոյել, գրվա՞ծ է, որ երեխա կծեծեք, կանանց, երեխանների վրա ռումբ կնետեք՝ էն էլ արգելված, գրվա՞ծ են դրանք։ Արգիշտի Քյարամյանը, եթե արդար մարդ է իր քննչական կոմիտեով, ուրեմն նաև դրա հետաքննությունը պետք է անի։ Մեր երկրում քաղաքացիները որևէ կողմից պաշտպանված չեն, և նրանք էլ ենթարկվում են մի մարդու քմահաճույքին՝ ինչ հրամայում են դա էլ անում են, այդ պահին խելքը ինչ փչեց, այդպես էլ անում է իրավապահ համակարգը։ Կարծո՞ւմ են այս բռնաճնշումներով պետք է ճնշե՞ն, չարաչար սխալվում են»,- ասաց նա։

Սրբազանը նշեց, որ երեկ ևս այցելել է հիվանդանոցներ, պետք է կալանավորվածների ընտանիքներին այցելի և, ըստ նրա, ոչ ոք ընկրկելու խնդիր չունի։ «Նույնիսկ ինձ են պարտադրում, ասում՝ հանկարծ որևէ կերպով չնահանջես, որ մեզ հետ նման բան է պատահել, ո՛չ, մենք գիտակցությամբ են գնացել»,- պատմեց նա։

  • Կիսվել: