երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Սիսիանում ոստիկանները գազ են կիրառել․ այս մարդը պետք է հանգիստ չունենա․ Բագրատ Սրբազան

Սիսիանում ոստիկանները գազ են կիրառել․ այս մարդը պետք է հանգիստ չունենա․ Բագրատ Սրբազան

Սիսիանում գազ են կիրառել ոստիկանները, տղաների աչքերին գազ են փչել, խնդիր չկա, մենք շարունակելու ենք նույն կերպով:

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Առավոտից մինչև հիմա շատ ընտիր եղել է ամեն ինչ։ Դուք ականտես եք եղել, որ գրեթե շարժ չկար առավոտյան կողմը, դա շատ կարևոր է, բայց ավելի պետք է մեծացնենք ճմշումը։ Իրենք հանգիստ պետք է չունենան, այս մարդը պետք է հանգիստ չունենա և իր հետ բոլոր նրանք, ովքեր հանցակից են։ Մենք հանգիստ ենք, համբերատար առաջ ենք գնալու, ծրագրերն իրենց ընթացքով գնում են, նորմալ է ամեն ինչ»,- ասաց Սրբազանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից Բագրատ Սրբազանի կոչով մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել։

Մայրաքաղաքի որոշ հատվածներում իրավիճակը լարված է եղել, բախումներ են տեղի ունեցել կարմիրբերետավորների ու ակցիայի մասնակիցների միջև։ Ոստիկանությունից տեղեկացրել են, որ ժամը 11։30-ի դրությամբ 240 բերման ենթարկված քաղաքացի կա։

Տեսանյութն՝ այստեղ

  • Կիսվել: