Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել ծառին․ կան վիրավnրներ
Հոկտեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Հարություն Օ․-ն իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։


