երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և «JAC» մակնիշների բեռնատարները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և «JAC» մակնիշների բեռնատարները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Հունվարի 6-ին, ժամը 00։48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ երեք բեռնատար ավտոմեքենա կողաշրջվել են. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ZIL» (վարորդ՝ Ս. Պ.) և «JAC» (վարորդ՝ Կ. Ֆ.) մակնիշների բեռնատարները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. «JAC» մակնիշի բեռնատարից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատար ավտոմեքենաները և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ ավտոկռունկի օգնությամբ ուղղել «ZIL» մակնիշի բեռնատարը:

  • Կիսվել: