ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սիրտ է, ոչ թե քարտեզ․ ԵՄ դեսպանը՝ առանց Արցախի ՀՀ քարտեզով լուսանկարի քննադատությունների մասին

Սիրտ է, ոչ թե քարտեզ․ ԵՄ դեսպանը՝ առանց Արցախի ՀՀ քարտեզով լուսանկարի քննադատությունների մասին

Պայուսակն ինձ նվիրել են․ դա սիրտ է, ոչ թե քարտեզ։ Այս մասին իր գրառման մեջ նշել է ԵՄ դեսպան  Անդրեա Վիկտորինը՝ պատասխանելով առանց Արցախի Հայաստանի քարտեզով պայուսակով լուսանկարի համար հնչած քննադատություններին։

«Շատ ցավալի է, որ դուք վիրավորում եք մեղրեցի մի ջերմ, համարձակ ու հոգատար կնոջ, որը շատ բան է անում տեղի ժողովրդի համար, և որն այդ պայուսակը նվիրեց ինձ: Դա սիրտ է, ոչ թե քարտեզ»,- գրել է նա ԵՄ դեսպանը։

Մեղրեցի կին ասելով` դեսպանը նկատի է ունեցել Մեղրիում իր հետ լուսանկարված կնոջը, իսկ լուսանկարում դեսպանը ցուցադրել էր մի պայուսակ, որտեղ Հայաստանի քարտեզն էր՝ առանց Արցախի։

  • Կիսվել: