ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոստիկանությունը չպետք է լինի անպատժելի, բայց միևնույն ժամանակ, կարող են լինել տարբեր սադրանքներ. ԵՄ դեսպանը՝ ընդդիմության ցույցերի մասին

Ոստիկանությունը չպետք է լինի անպատժելի, բայց միևնույն ժամանակ, կարող են լինել տարբեր սադրանքներ. ԵՄ դեսպանը՝ ընդդիմության ցույցերի մասին

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը անդրադարձել է Հայաստանում ընդդիմության ցույցերին և ոստիկանության գործողություններին:

 Եվրոպական միություն-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ Վիկտորինը ասել է, որ հետևում են իրավիճակին և ուսումնասիրում ցույցերի ժամանակ տեղի ունեցող միջադեպերը:

«Մենք տեսել ենք շատ իրավիճակներ և, իհարկե, այդ իրավիճակներում հարցեր են բարձրացվում, և ես էլ եմ հարցեր բարձրացնում: Այո, ես հստակ հայտարարեցի, որ ոստիկանությունը նույնպես պետք է ենթարկվի բոլոր օրենքներին և կանոններին: Ոստիկանությունը չպետք է լինի անպատժելի, բայց միևնույն ժամանակ, կցանկանայի նշել, որ կարող են լինել տարբեր սադրանքներ, և ես ինձ հարց կտայի, թե ի՞նչ կարելի է անել նման սադրանքների դեպքում»,- ասել է Վիկտորինը:

  • Կիսվել: