երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԵՄ դեսպանը շարքային քաղաքացիներին ասելիք չունի, նա այսօր «Մարիոթում» իր ասելիքը կուղղի իշխանություններին․ «Հրապարակ»

ԵՄ դեսպանը շարքային քաղաքացիներին ասելիք չունի, նա այսօր «Մարիոթում» իր ասելիքը կուղղի իշխանություններին․ «Հրապարակ»

«Հրապարաակ» թերթը գրում է. «Երեկ ընդդիմադիրները երթով հասան Հայաստանում ԵՄ գրասենյակի մոտ։

«ԵՄ-ն ինչի չի ասում՝ անմիջապես ԵՄ դեսպանատան դիմաց, հարգելի ոստիկաններ, ինչո՞ւ եք նռնակ օգտագործում։ Մենք գրություն ենք բերել այստեղ, որպեսզի փոխանցենք ԵՄ դեսպանին։ Գրությունը վերաբերվում է նրան, որ հունիսի 3-ին անմիջապես ԵՄ դեսպանատան մոտ լուսաձայնային նռնակ է կիրառվել ու արձագանք չկա»,-երեկ ԵՄ գրասենյակի շենքի մոտ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Սակայն ԵՄ դեսպանը շարքային քաղաքացիներին ասելիք չունի, նա այսօր «Մարիոթում» իր ասելիքը կուղղի իշխանություններին եւ հավանաբար կողջունի հայաստանյան ժողովրդավարությունը եւ ոստիկանության գործողությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: