երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սիրիայում եւ Թուրքիայում վերջին երկրաշարժից զոհված հայերի մասին տեղեկություն չկա․Ալեքսանյան

Սիրիայում եւ Թուրքիայում վերջին երկրաշարժից զոհված հայերի մասին տեղեկություն չկա․Ալեքսանյան

Սիրիայում եւ Թուրքիայում երեկ՝ փետրվարի 20-ին, տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով այս պահի դրությամբ ազգությամբ հայ զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություն չկա։ Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Նշենք, որ նախօրեին Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը տեղեկացրել էր 6,4 եւ 5,8 մագնիտուդով երկու երկրաշարժերի մասին, որոնք տեղի են ունեցել երկրի հարավ-արեւելքում՝ 17 րոպե տարբերությամբ։ Զոհվել է 3 մարդ, վիրավորվել 294-ը, որոնցից 18-ի վիճակը ծանր է։

 

  • Կիսվել: