հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սիրիան պատերազմից հետո 1-ին անգամ պատրաստվում է գործարկել Դամասկոս-Հալեպ գնացքը

Սիրիան պատերազմից հետո 1-ին անգամ պատրաստվում է գործարկել Դամասկոս-Հալեպ գնացքը

Դամասկոսի և Հալեպի միջև գնացքները նախատեսում են գործարկել երկու ամսից: Հաղորդվում է, որ արդեն վերականգնված է գրոհայինների կողմից ոչնչացված ուղղությունների 90%-ը: Այս մասին գրում է regionmonitor.com-ը։

«Առավելագույնը մի քանի ամսից մենք երկու մայրաքաղաքների միջև կսկսենք գործարկել առաջին գնացքը: Այն կօգնի 4 ժամվա ընթացքում Հալեպից Դամասկոս հասնել և վերադառնալ»,- ասել է «Սիրիական երկաթուղիներ» ընկերության տնօրենը:

Այժմ գործում է միայն Ջեբրին կայարանից 20 կմ երկարությամբ փոքր հատվածը: Այդ շրջանից աշխատողները և ուսանողները ուղևորվում են Հալեպ: Օրական գնացքը 2 անգամ է աշխատում, որոնք յուրաքանչյուր ուղևորությունից հետո ախտահանվում են:

  • Կիսվել: