ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սիրիա կմեկնի ականազերծողների 6-րդ հերթափոխը

Սիրիա կմեկնի ականազերծողների 6-րդ հերթափոխը

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Էջմիածնի ուսումնական կենտրոնում, համալրված դասընթացի համար անհրաժեշտ ուսումնական միջոցներով, Սիրիա մեկնող 6-րդ հերթափոխի ականազերծողների հետ անցկացվեցին ականազերծողի տեսական և գործնական դասընթացներ:

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ դասընթացի ընթացքում մասնակիցները ստացան ձեռքով ականազերծում իրականացնելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների (IMAS) և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործողությունների ստանդարտ ընթացակարգերի (ԳՍԸ):
Դասընթացում ներգրավված բոլոր մասնակիցները որակավորվեցին և ստացան հավաստագրեր:

  • Կիսվել: