Օկուպացված Քարվաճառում ականի վրա տրակտոր է պայթել. կան տուժածներ
Օկուպացված Քարվաճառում ականի վրա տրակտոր է պայթել, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ճանապարհի շինարարության ժամանակ։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է 2 անձ, որոնցից մեկը տրակտորի վարորդն է. նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Հաղորդվում է, որ տուժածների վիճակը նորմալ է։