կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սիրելի կանայք, Ձեր հոգատարությունն ու նվիրումը կյանքին նոր բովանդակություն է հաղորդում. Ալեքսանդր Ազարյան

Սիրելի կանայք, Ձեր հոգատարությունն ու նվիրումը կյանքին նոր բովանդակություն է հաղորդում. Ալեքսանդր Ազարյան

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ:

«Սիրելի՛ կանայք, ՀՀ դատավորների միությունը շնորհավորում է գարնան, սիրո և գեղեցկության տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ:

Ձեր ներգրավվածությունը բարելավվում և հարստացնում է ցանկացած ոլորտ, իսկ հոգատարությունն ու նվիրումը՝ կյանքին նոր բովանդակություն հաղորդում։

Լույսն ու գեղեցկությունը, որ օրավուր սփռում եք Ձեր շուրջը, թող փոխադարձվի անվերապահ սիրո մեծ չափաբաժնով, գնահատանքով ու ջերմությամբ:

Մարտի 8-ն այդ ամենի խորհրդանշական իմաստավորման օրն է: Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում ենք խաղաղություն, առողջություն և բարձր տրամադրություն», - նշված է ուղերձում:

  • Կիսվել: