հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Հայտնի է Ալեքսանդր Ազարյանի աշխատանքից ազատվելու պատճառը

Հայտնի է Ալեքսանդր Ազարյանի աշխատանքից ազատվելու պատճառը

Ալեքսանդր Ազարյանն ուներ առողջական խնդիրներ, դրա համար աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Այս մասին այսօր` Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։

Նշենք՝ այսօր հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։

«Ալեքսանդր Ազարյանն ուներ որոշակի առողջական խնդիրներ։ Նրան բուժում էր անհրաժեշտ եւ դրա համար աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել»,- ասաց Արման Հովհաննիսյանը։

  • Կիսվել: