հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՇՎՏՄ-ն խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից, այլապես կկիրառվի վարչական տույժ

ՇՎՏՄ-ն խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից, այլապես կկիրառվի վարչական տույժ

ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը հայտնում է, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը:

ՇՎՏՄ ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, ասված է. ՛՛Տեսչական մարմնի ծառայողներն իրականացնելու են ստուգայցեր առևտրի իրականացման վայրեր՝ առևտրի կենտրոններ, տոնավաճառներ, շինարարական խանութներ, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր:
 
Խախտումներ թույլ տված տնտեսավարողների նկատմամբ կասեցումներ այլևս չեն իրականացվելու, փոխարենը վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 182.4 հոդվածի համաձայն կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ, որը լինելու է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեք հարյուրապատիկի սահմաններում: Միևնույն տնտեսավարողի մոտ 2-րդ անգամ խախտում հայտնաբերելիս վարչական պատասխանատվության չափը կկազմի նվազագույն աշխատավարձի հարյուր հիսունապատիկից մինչև հինգ հարյուրապատիկի չափով:
 
Տեսչական մարմինը խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից և պահպանել հակահամաճարակային կանոնները, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ՛՛:
 

  • Կիսվել: