շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՇՎՏՄ-ն Էրեբունիում էր. մեծ թվով խախտումներ են հայտնաբերվել բենզալցակայաններում

ՇՎՏՄ-ն Էրեբունիում էր. մեծ թվով խախտումներ են հայտնաբերվել բենզալցակայաններում

ՀՀ  շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

         Այսօր հունիսի 20-ին, ՇՎՏՄ-ի աշխատակիցները հերթական մշտադիտարկումն իրականացրել են Երևան քաղաքի Էրեբունու վարչական շրջանի առևտրի կենտրոններում, գազալցակայաններում և բենզալցակայաններում:

        Պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ հիմանական խնդիրներն առնչվել են բենզալցակայաններին, որոշ չափով նաև շինանյութի խանութներին: Վարչական շրջանում մշտադիտարկումներ իրականացված  երկու գազալցկայաններում որևէ խախտում չի հայտնաբերվել:

      Շինանյութի խանութներում հիմնականում չեն եղել  դիմակների համար նախատեսված  հատուկ փակվող աղբամաններ և ջերմաչափման գրացամատյաններ: Դիտարկված թերությունները տնտեսվարողների կողմից տեղում շտկվել են:

    Բենզալցակայաններում հիմնականում բացակայել են դիմակների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները և դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները: Նշված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնք ներկայացվելու են պարետատուն:

  • Կիսվել: