կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Շուտով մեկնարկելու է թափառող շների ստերջացման հերթական ծրագիրը

Շուտով մեկնարկելու է թափառող շների ստերջացման հերթական ծրագիրը

Իջևանի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել․

«Ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների նամակների և հարցումների, հայտնում ենք, որ շուտով մեկնարկելու է թափառող շների ստերջացման հերթական ծրագիրը։

Աշխատանքների ձգձգումը կապված է եղել նախորդ մրցույթների չկայանալու պատճառով։

Այժմ ունենք հաղթող կազմակերպություն, որն առաջիկա օրերին կսկսի իրականացնել ծրագիրը։

Աշխատանքների մեկնարկին զուգահեռ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»։

  • Կիսվել: