ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շուտով չինական արտադրության պատվաստանյութի նոր խմբաքանակ կունենանք

Շուտով չինական արտադրության պատվաստանյութի նոր խմբաքանակ կունենանք

Չինական արտադրության պատվաստանյութի նոր խմբաքանակը մոտ օրերս կլինի Հայաստանում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա 
Աբովյանը: Թե կոնկրետ ի՞նչ ժամկետներում, չինական ո՞ր պատվաստանյութը, ի՞նչ քանակի դեղաչափով Հայաստանը կստանա, Ռոմելլա Աբովյանը չի շտապում մանրամասնել: Նա տեղեկացրեց, որ ժամկետների մասով հստակ բան չի կարող ասել, միայն վստահեցրեց, որ ամենօրյա օպերատիվ աշխատանք է տարվում, որպեսզի Հայաստանում լինեն բավարար քանակությամբ պատվաստանյութեր:
 

«Պատվաստանյութերի քանակի հետ կապված մի փոքր խնդիր կար, սակայն այս պահի դրությամբ, կարող եմ ասել, որ բացարձակ որևէ խնդիր չունենք: Ասեմ, որ ակտիվ քննարկումներ են գնում «Pfizer» պատվաստանյութի ներկրման ուղղությամբ: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս կհայտարարվի, թե այն երբ կլինի Հայաստանում»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

Մասնագետն ընդգծեց, որ բոլոր պատվաստանյութերը արդյունավետ են, և երկրում կա հնարավորություն՝ ընտրելու այն պատվաստանյութը, որը ցանկանում են:

  • Կիսվել: