Շուրջ 40 ավտոբուս մեկնել է Ստեփանակերտ՝ բերելու այնտեղ մնացած և սեփական տրանսպորտ չունեցող քաղաքացիներին
Գորիսից ավտոբուսները մեկնեցին Ստեփանակերտ՝ բերելու բռնի տեղահանվող այն քաղաքացիներին, որոնք մնացել են տեղում սեփական տրանսպորտային միջոցներ կամ տեղաշարժի այլ հնարավորություն չունենալու պատճառով:
Ստեփանակերտ է ուղևորվել շուրջ 40 ավտոբուս:
Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ևս խոսել էր ավտոբուսների՝ Ստեփանակերտ ուղևորվելու մասին:


