հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Շրջիկ խմբերով օրական շուրջ 200 տնային նմուշառում է արվում․ նախարար

Շրջիկ խմբերով օրական շուրջ 200 տնային նմուշառում է արվում․ նախարար

Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակառողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ շրջիկ խմբերով օրական շուրջ 200 տնային նմուշառում է արվում:

Նա նշեց. «Երբ մենք նոր էինք սկսել շրջիկ խմբերով տնային նմուշառումներ իրականացնել, ունեինք օրական մոտավորապես 20 նմուշ, իսկ հիմա դրանց թիվը օրական հասնում է 200-ի, այդ թիվը գնալով ավելանում է, շրջիկ խմբերը ավելացվում են, որով մեծացնում ենք հայտնաբերելիությունը»:

Նախարարը վստահեցրեց, որ շարունակվում է նաեւ առողջության առաջնային պահպանման օղակի վերապատրաստման գործընթացը։

«Չի բացառում, որ խնդիրներ լինեն, քանի որ նոր իրավիճակ է բժիշկների համար, ժամանակ է պետք, որ ամբուլատորիաների բժիշկները հարմարվեն»,-ասաց Թորոսյանը:

 

  • Կիսվել: