կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Շրջայցի ընթացքում հետաքրքրվել եմ հղիների և նորածինների առողջական վիճակով. Ավանեսյան

Շրջայցի ընթացքում հետաքրքրվել եմ հղիների և նորածինների առողջական վիճակով. Ավանեսյան

Առողջապահության նախարարության փոխնախարար Արտակ Ջումայանի հետ այցելել ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի քովիդ կլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, ինչպես նաև Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

՛՛Շրջայցի ընթացքումն հետաքրքրվել եմ հղիների և նորածինների առողջական վիճակով, խորհրդակցություն ունեցել բուժանձնակազմի հետ։

COVID-19-ի ռիսկի խմբում գտնվող հղիների շրջանում հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր դեպքերից և մահվան ելքերից հնարավոր կլինի խուսափել պատվաստումների միջոցով՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: