Իրանը հայտնել է՝ ո՛ր դեպքում կհարձակվի Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա
Իրանը կհարձակվի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բոլոր բազաների վրա, եթե ԱՄՆ-ն կրկին հարձակվի Իրանի վրա: Այս մասին հայտարարել է երկրի զինված ուժերի շտաբը՝ Խաթամ ալ-Անբիան։
«Թեհրանի ուղերձը հստակ է և միանշանակ. եթե Վաշինգտոնը ցանկանում է դուրս գալ իր ստեղծած դժվարին իրավիճակից և այլևս չմնալ դրա մեջ, ապա նա այլընտրանք չունի, քան ընդունել Իրանի պայմանները»,- գրել է նա X-ում։
Ավելի վաղ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռեզային հայտնել էր, որ Իրանն ԱՄՆ-ին յոթ պայման է ներկայացրել ցանկացած բանակցություն սկսելու համար:



