երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
ՇՊՀ-ի Ուսանողական խորհուրդը չի միանում որևէ դասադուլի․ հայտարարություն

ՇՊՀ-ի Ուսանողական խորհուրդը չի միանում որևէ դասադուլի․ հայտարարություն

Շիրակի պետական համալսարանի Ուսանողական Խորհուրդը չի միանում որևէ դասադուլի։

"Հարգելի՛ ուսանողներ, ՇՊՀ-ի Ուսանողական խորհուրդը չի միանում որևէ դասադուլի։

Հաշվի առնելով Արցախում և Հայաստանում ստեղծված ծանրագույն իրադրությունը, դրանով պայմանավորված պետք է պահպանել Հայաստանի Հանրապետության՝ մեր երկրի, ներքին կայունությունը։ Պետք է պահպանել մեր միասնությունն ընդդեմ բոլոր սպառնալիքների։

Սիրելի՛ ուսանողներ, չտրվե՛ք որևէ քաղաքական ուժի սադրանքներին և կեղծ պրոպագանդային, թե այսպես կոչված դասադուլները չեն ուղղորդվում ինչ-ինչ քաղաքական ուժերի կողմից։ Հավատացեք, որ այսօր ամենակարևոր բանը մեր երկրի ներքին կայունությունն է, ինչը որոշ արտաքին ուժեր փորձում են խաթարել և խլել մեր երկրի ինքնիշխանությունը, մեր ազատությունը, մեր ժողովրդավարությունը և մեր հույսը։

Նաև հիշեցնում ենք, որ ՀՀ-ում իշխանափոխությունը տեղի է ունենում համաձայն ՀՀ Սահմանադրության և օրենքների, ընտրությունների միջոցով։ Ուրիշ տարբերակ չի կարող լեգիտիմ լինել։

Այսօր և միշտ մեր բոլոր մտքերը Արցախի մեր քույրերի և եղբայրների հետ են՝ամեն օր, ամեն պահ և ամեն րոպե։

Խաղաղություն և միասնություն մեր երկրին",-նշված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: