չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Շնորհակալություն այն քաղաքացիներին, որոնք, ի հեճուկս աղմուկ-աղաղակի, մասնակցեցին ֆլեշմոբին. Փաշինյան

Շնորհակալություն այն քաղաքացիներին, որոնք, ի հեճուկս աղմուկ-աղաղակի, մասնակցեցին ֆլեշմոբին. Փաշինյան

Երեկվանից մեզ հաջողվեց հասկանալ մեր պրոբլեմի ծավալը եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել  այն քաղաքացիներին, որոնք ի հեճուկս աղմուկ-աղաղակի մասնակցեցին երեկ եւ այսօր հանրային վերահսկողության ֆլեշմոբին: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այսօր արդեն, երբ արձանագրեցինք խախտումներ ամենատարբեր տեղերում, ես համարում եմ, որ մեզ հաջողվեց իրականացնել փոքրիկ մինի-հեղափոխության, քանի որ տեսանք կարգապահության առնվազն տեսանելի փոփոխություն: Մտադիր եմ շարունակել այդ գործընթացը: Ամեն օր մեր իմ ֆեյսբուքի էջում կլինի լայն արձագանք դրան: Սրանով սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձեւավորումը, որը առաջիկայում ամենօրյա աշխատանքով կկատարվի»:

 

 

 

 

  • Կիսվել: