շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նախագծման փուլում է մոտ 300 շան նոր կացարանը. Գևորգ Սիմոնյանը հանդիպել է կենդանասերների հետ

Նախագծման փուլում է մոտ 300 շան նոր կացարանը. Գևորգ Սիմոնյանը հանդիպել է կենդանասերների հետ

Ինչպե˚ս վերջնականապես լուծել մայրաքաղաքում թափառող շների խնդիրը. հարցադրում է արել Երևանի քաղաքապետարանը՝ միաժամանակ հայտնելով.

Երևանը լուծումները փորձում է գտնել կենդանասերների հետ: Առաջին հանդիպումն այս տարվա հունվարին էր: Կես տարի անց ամփոփվում են արդյունքները.

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնն անվանափոխվել է «Կենդանիների խնամքի կենտրոն»։ Նախագծման փուլում է մոտ 300 շան նոր կացարանը

Ներկայացվում են ամենամսյա հաշվետվություններ

Մեկնարկել է նոր կրթական ծրագիր. Ինչպե՞ս ճիշտ մոտենալ շներին և ի˚նչ չանել: Շները հաճախ կծում են քաղաքացիների անզգույշ վերաբերմունքի պատճառով:

Օրենսդրական փոփոխություններից մինչև հանրային վերահսկողության նոր մեխանիզմներ, քնեցման կարգ ու կենդանիների չիպավորում. կենդանասերները բարձրացրել են մի շարք այլ խնդիրներ: Հանդիպումները կլինեն շարունակական:

 

  • Կիսվել: