կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՇՄ նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական փոխհարաբերությունները շրջակա միջավայրի ոլորտում

ՇՄ նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական փոխհարաբերությունները շրջակա միջավայրի ոլորտում

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական, կլիմայական հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով գործընկերներին՝ նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական փոխհարաբերությունները շրջակա միջավայրի ոլորտում և փաստել, որ առկա է ոլորտային համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ, որը երկկողմանի ջանքերի շնորհիվ պետք է արդյունավետորեն իրացնել։

Պարոն Ռուսլան Էդելգերիևը ևս փաստել է, որ առկա են ոլորտային համագործակցության առավել լայն հնարավորություններ, որոնք պետք է օգտագործել՝ նոր թափ հաղորդելով շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությանը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել Կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին, ջրային ոլորտում առկա խնդիրներին և կլիմայական գործոններով պայմանավորված մարտահրավերներին, անապատացման և հողերի դեգրադացիայի խնդրին, ինչպես նաև Կողմերի 29-րդ նստաշրջանը (COP29) Հայաստանում անցկացնելու հնարավորություններին։

Քննարկվել է նաև «Պարտք` կլիմայի դիմաց» մեխանիզմի շուրջ բանակցությունների և աշխատանքների շարունակման հարցը։

Կողմերը պայմանավորվել են երկկողմ բարեկամական հարաբերությունները և համագործակցությունն ամրացնելու համար անհրաժեշտ գործուն քայլեր ձեռնարկել՝ հատկապես հաշվի առնելով կլիմայական օրակարգի առաջնահերթ լինելը երկու երկրների համար։

Возможно, это изображение 4 человека

  • Կիսվել: