կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՇՄ նախարարի տեղակալը մասնակցել է Ստամբուլում կայացած Կանաչ գործողությունների աշխատանքային խմբի 2023 թվականի ամենամյա հանդիպմանը

ՇՄ նախարարի տեղակալը մասնակցել է Ստամբուլում կայացած Կանաչ գործողությունների աշխատանքային խմբի 2023 թվականի ամենամյա հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը մասնակցել է Ստամբուլում կայացած Կանաչ գործողությունների (GREEN Action) աշխատանքային խմբի 2023 թվականի ամենամյա հանդիպմանը։

Աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցել են նաև Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներից բարձրաստիճան պաշտոնյաներ (EECCA), ՏՀԶԿ անդամ երկրներն ու զարգացման համագործակցության գործընկերները, ֆինանսական հաստատությունները։

Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամներն ու գործընկերները քննարկել են․
• 2022 թվականի հոկտեմբերին «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» 9-րդ նախարարական համաժողովում ստացված աշխատանքային խմբի նոր մանդատի համաձայն` GREEN Action աշխատանքային խմբի ծրագրի իրականացումը և առաջնահերթ աշխատանքային թեմաները,
• EECCA-ում կանաչ տնտեսության անցման հետ կապված բովանդակային խնդիրները,
• մասնավոր հատվածի ներգրավվածությունը,
• մասնավոր հատվածի ներդրումների խրախուսումը և մոբիլիզացումը,
• կենսաբազմազանության քաղաքականության ներկա վիճակն ու հեռանկարները,
• GREEN Action Task Force ծրագրի 2023-2024 թվականների աշխատանքի իրականացումը և բյուջեն,
• հանրային բնապահպանական ֆինանսավորման դերը բնապահպանական/կանաչ ներդրումների խթանման գործում,
• Կառավարությունների առջև ծառացած հիմնական մարտահրավերները բնապահպանական պետական ծախսերի կառավարման հարցում։

Հանդիպման ժամանակ կայացել է 2023-2024 թվականների աշխատանքային խմբի բյուրոյի անդամների ընտրություն։ Աշխատանքային խմբի բյուրոն կազմված է ՏՀԶԿ երկրների չորս ներկայացուցիչներից (մեկը՝ համանախագահ և երեքը՝ որպես փոխնախագահ) և ԵՏՀՀ երկրների չորս ներկայացուցիչներից (մեկը՝ որպես համանախագահ և երեքը՝ որպես փոխնախագահներ)։ Բյուրոն ընտրվում է երկու տարի ժամկետով։
2023 թվականին կայացած բյուրոյի անդամների ընտրություններում շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ընտվել է աշխատանքային խմբի բյուրոն փոխնախագահ։

Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն իր խոսքում ներկայացրել է ՀՀ-ի կողմից մշակվող կանաչ ֆինանսական գործիքների հանրայնացման ընթացքը՝ այդ թվում կանաչ բոնդեր, կլիմայական բոնդեր, տաքսոնոմիա։
Բացի այդ կատարված աշխատանքները, Կլիմայական գործողություններ ֆիսկալ ռիսկերի մասով։
Նաև առաջարկվել է բյուրոյի 1-ին հանդիպումը կազմակերպել ՀՀ-ում։

2016 թվականից GREEN Action Task Force-ը եզակի հարթակ է շահագրգիռ ՏՀԶԿ երկրների և գործընկերների համար՝ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ (EECCA) աշխատելու համար, որը ներկայումս ներառում է Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա (Մոլդովա), Ղազախստան, Ղրղզստան (Ղրղզստան), Տաջիկստան, Թուրքմենստան, Ուկրաինա և Ուզբեկստան։

Աշխատանքային խումբը նպաստում է տարածաշրջանում շրջակա միջավայրի և սոցիալական բարեկեցության բարձրացմանն ուղղված քաղաքականության մշակմանը և իրականացմանը՝ ստեղծելով հզոր տնտեսական աճի և արժանապատիվ աշխատատեղերի հնարավորություններ։

  • Կիսվել: