կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեքենան վարելիս 63-ամյա վարորդի ինքնազգացողությունը վատացել է. նրան հասցրել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է

Մեքենան վարելիս 63-ամյա վարորդի ինքնազգացողությունը վատացել է. նրան հասցրել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է

Երեկ՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը  17։25-ի սահմաններում «Գյումրու» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվել, որ պարեկային ծառայության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Արդեն տեղում բժիշկները հայտնել են, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Կայքի տեղեկություններով ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ Շիրակավան գյուղի մոտ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ Opel-ի վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Պարեկները քաղաքացիների օգնությամբ տղամարդուն տեղափոխել են պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենան և նրան շտապ տեղափոխել «Գյումրու» բժշկական կենտրոն։

Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է և որոշ ժամանակ անց նա մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 63-ամյա Էդիկ Ս․-ն է։

Ավտոմեքենան  քննիչի հանձնարարականով  տեղափոխվել  է ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: