Շիրակում քամու ու կարկուտի վնասները գույքագրելու նպատակով մարզի բոլոր համայնքներում ստեղծվել են տեղային հանձնաժողովներ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ, քամու ու կարկուտի վնասները գույքագրելու, ամբողջական պատկերը կազմելու նպատակով մարզի բոլոր համայնքներում ստեղծվել են տեղային հանձնաժողովներ, որոնց կմիանան մարզպետի աշխատակազմի պատասխանատուները։
Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, Շիրակի մարզպետը անցկացրել է արտակարգ խորհրդակցություն` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսի 14-ին արձանագրված ուժեղ քամու, տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի հետևանքները գույքագրելուն և հնարավորինս շուտ վերացնելուն առնչվող հարցեր: