շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Շիրակի մարզում ունենք կորոնավիրուսով վարակված 8 քաղաքացի. մարզպետ

Շիրակի մարզում ունենք կորոնավիրուսով վարակված 8 քաղաքացի. մարզպետ

Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված 8 քաղաքացի կա։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Նա նշեց, որ քաղաքացիները մեկուսացված են եւ համապատասխան բուժօգնություն ստանում են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում։

Պետրոսյանը նաեւ ասել է.«Անցած տարվա դեկտեմբեր ամսին ուսումնական այցելություն եմ ունեցել Չինաստանի Հայնան նահանգ, որտեղ Հայնան նահանգի եւ Շիրակի մարզի միջեւ կնքվել է համագործունեության հուշագիր։  Այդ համագործակցությանն իր լուրջ նպաստն է ունեցել Հայ-չինական հարաբերությունների զարգացման հիմնադրամը։ Այս ընթացքում մենք սերտ համագործակցում էինք։ Հիմնադրամի կողմից նամակ ստացանք, որ Հայնան նահանգի ղեկավարությունը Շիրակի մարզին տրամադրում է 10 հազար վիրաբուժական դիմակ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 92  նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 663 դեպք:

Վերջին տվյալներով ապաքինվել է 33 անձ։

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների մահվան թիվը՝ 5։

 

 

  • Կիսվել: