ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շիրակի մարզում մի քանի տոննա «շիբինով» բարձված բեռնատարը կողաշրջվել է

Շիրակի մարզում մի քանի տոննա «շիբինով» բարձված բեռնատարը կողաշրջվել է

Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ 29-ամյա Միշա Ն.-ն, իր վարած Volvo մակնիշի բեռնատարով Աշոցք-Ամասիա ավտոճանապարհի՝ Թորոս գյուղից դեպի Փոքրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածին, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևաքնով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղաս Խաչատրյանի գխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկ Վարդան Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Արթուր Մհերյանը, որպեսզի հետարքրքասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր հնարավոր է բախվեր մեկ այլ ավտոմեքենայի, կամ հայտնվեր ձորում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան եղել է մի քանի տոննա «շիբինով» բարձված:

  • Կիսվել: