հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շիրակի մարզպետը 8 օրով չվճարվող արձակուրդ է մեկնում. նրան կփոխարինի Ալբերտ Այվազյանը

Շիրակի մարզպետը 8 օրով չվճարվող արձակուրդ է մեկնում. նրան կփոխարինի Ալբերտ Այվազյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին չվճարվող արձակուրդ է տրամադրել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 8 օր տևողությամբ՝ 2023 թվականի մարտի 20-27-ը ներառյալ:
  2. Մուշեղ Մուրադյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

  • Կիսվել: