հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Շիրակի մարզի պարեկները ձերբակալել են փողոցում կրակոց արձակած տղամարդուն (տեսանյութ)

Շիրակի մարզի պարեկները ձերբակալել են փողոցում կրակոց արձակած տղամարդուն (տեսանյութ)

Փետրվարի 22-ին Շիրակի մարզի պարեկները Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում ծառայություն իրականացնելիս լսել են կրակոցի ձայն: Տարածքում կատարած շրջայցի արդյունքում ձերբակալել ու ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել Գյումրիի 61-ամյա բնակչին:

Նրա մոտ գործարանային համարներով հրազեն կար՝ լիցքավորված 4 փամփուշտով: Տղամարդու հայտնածով՝ կրակոցն արձակել էր թափառող շներին վախեցնելու համար։

Հրազենի օրինականությունը ստուգվում է։ Դեպքի հանգամանքները պարզվում են Շիրակի մարզային քննչական վարչությունում։

  • Կիսվել: