չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Շիրակի մարզի Փանիկ գյուղում ծառը շրջվել է դեպի ճանապարհի երթևեկելի հատված և փակել այն

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ծառը շրջվել է դեպի ճանապարհի երթևեկելի հատված և փակել այն

Սեպտեմբերի 24-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փանիկ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ծառը շրջվել է դեպի ճանապարհի երթևեկելի հատված:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառի կոտրված ճյուղը (մոտ 7 մ) և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

  • Կիսվել: